Ռուսաստանը մտադիր է ընդլայնել ռազմաբազաները Սիրիայում

razmabaza

Մայիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադմիր Պուտինը երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին հանձնարարել է «Հմեյմիմ» ավիաբազայի և Տարտուսում տեղակայված նյութատեխնիկական ապահովման կայանի տարածքներն ընդլայնելու համար սկսել բանակցություններ Սիրիայի հետ։

ՌԴ նախագահի հանձնարարականը տեղադրված է կառավարության կայքում։ Տարածքների ընդլայնումը նաև վերավերում է Տարտուս նավահանգստի ջրային տարածքներին։

«Հմեյմիմ» ավիաբազան Սիրիայում գտնվում է համաձայն 2015 թվականի օգոստոսի 26-ի համաձայնագրի։ Այնուհետև նույն թվականի սեպտեմբերի 30-ին ՌԴ դաշնային խորհուրդը թույլատրեց ավիացիոն խմբի մասնակցությունը Սիրիայում մարտական գործողություններին։

Սիրիայում հաստատվելու սկզբնական ժամանակաշրջանում ավիաբազան զինված էր 34 միավոր ինքնաթիռով և 16 միավոր ուղղաթիռով։ Այս թիվը հետագայում բազմաթիվ անգամներ փոփոխվեց։

Տարտուսում տեղակայված է ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կայանը։ Այն կազմավորվել է դեռևս ԽՍՀՄ գոյության տարիներին՝ 1971 թվականին՝ նպատակ ունենալով սպասարկելու այն ժամանակ գոյություն ունեցող ՌԴ ՌԾՈւ Միջերկրական նավախմբին։

Մինչև սիրիական պատերազմը Տարտուսում վերալիցքավորվում, փոքր վերանորոգումներ էին անցնում մեծամասամբ ռուսական քաղաքացիական նշանակության նավերը։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Տարտուսի ՆՏԱԿ–ը սկսեց ընդունել Ռուսաստանից ուղևորված նավերին, որոնք մատակարարում էին հումանիտար օգնությունից մինչև զինտեխնիկա։

 

razm.info

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…