13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է երկարատև բուժումից հետո և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից

Lav lur

Երեխաների պաշտպանության օրը լավ լուր ստացանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից. 13-ամյա Նազելին, որը անմարդկային բռնության էր ենթարկվել Գյումրիում այս տարվա փետրվարին, ապաքինվել է երկարատև բուժումից հետո և պատրաստ է դուրս գրվել հիվանդանոցից։ Շնորհակալություն արհեստավարժ բուժանձնակազմին։

Վստահ եմ՝ մեր Նազելիին խաղաղ և հաջողություններով լեցուն կյանք է սպասում՝ հոգատար ու սիրող մարդկանցով շրջապատված։

Ի դեմս նրա, մաղթում եմ մեր բոլոր մանուկներին անհոգ ու ապահով մանկություն, որակյալ կրթություն ու պայծառ հեռանկարներ։

Իսկ մենք՝ մեծահասակներս կձգտենք ապահովել մեր երեխաների լավագույն ապագան։

Շնորհավորում եմ։

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/586221625354810

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…