Վատառողջ եմ, այո․ ավելին ասել չեմ ցանկանում․ Գևորգ Կոստանյան

vataroxj e

«Իրավունք» թերթը գրում է. «Կորոնավիրուսը շարունակում է իշխել աշխարհում` չճանաչելով աղքատ ես, թե՝ հարուստ, վարչապե՞տ ես, թե՞ նախկին գլխավոր դատախազ: Տարածված լուրերի համաձայն` Մարտի 1-ի աղմկահարույց գործով անցնող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւս այս օրերին Մոսկվայի հայտնի հիվանդանոցներից մեկում բուժվում է կորոնավիրուսից:

Որքանո՞վ են լուրերը իրական, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել անձամբ Կոստանյանից, ով ասաց. «Վատառողջ եմ, այո: Ավելին ել չեմ ցանկանում: Բոլորին առողջություն եմ միայն մաղթում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…