Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաների տեսքով. Բուլղարիա

Bulgharia

Մայիսին Բուլղարիայի 🇧🇬 կառավարությունը որոշում էր կայացրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել մարդասիրական օգնություն՝ բժշկական պարագաների տեսքով:
Հունիսի 3-ին Բուլղարիայի կառավարության անունից Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա — Ցոցորկովան ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին փոխանցեց Բուլղարիայից Հայաստան 🇦🇲 փոխադրված 500 հավաքածու բժշկական պարագաներ (պաշտպանիչ համազգեստ, սաղավարտներ և պաշտպանիչ ակնոցներ)։
Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…