Ցիկլատրոն տեսակի արագացուցիչը պատրաստ է.շուտով հնարավոր կլինի կատարել առաջին հիվանդների ախտորոշումը

Ciklatron

 Հայաստանում գործարկված ցիկլատրոն տեսակի արագացուցչի հնարավորությունն օգտագործելով՝ մասնագետները շուտով կարող են ընդունել առաջին հիվանդներին: Այն հնարավորություն է տալու բարձր ճշգրտությամբ ախտորոշել ուռուցքային հիվանդությունները: Արագացուցիչը գործարկվել է շուրջ մեկ տարի առաջ, սակայն հիվանդներին ընդունելու համար դեռ որոշ փուլեր պետք էր անցնել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը նշեց, որ համավարակով պայմանավորված՝ ցիկլատրոն տեսակի արագացուցիչի հետ կապված ծրագրերը փոքր-ինչ հետաձգվեցին: «Նախատեսված էր, որ արդեն այս տարվա ապրիլի սկզբից առաջին հիվանդներին հնարավոր կլինել ըդնունել, սակայն համավարակով պայմանավորված ծրագրերը փոխվեցին: Այժմ նախապատրաստվում ենք, որ մոտավորապես մեկ ամսից հետո կարողանանք առաջին հիվանդներին ընդունել»,-ասաց Անի Ապրահամյանը:

Լաբորատորիայի տնօրենը նշեց, որ Հայաստանի համար շատ կարևոր ծրագիր է, այն վաղուց պետք է իրականացվեր: Արագացուցիչն արտադրում է իզոտոպներ, որոնք մի քանի փուլ անցնելով դառնում են նյութ՝ հիվանդին ներարկելու համար։ Այդ ներարկումն անհրաժեշտ է «Պետսկան» հետազոտություն անցնելու համար: Այս նոր սարքավորման օգնությամբ, քաղաքացիները ստիպված չեն լինի այդ հետազոտությունն անցնելու համար մեկնել այլ երկրներ: Այն հնարավոր է կատարել Հայաստանում և իրականացնել բարձր ճշգրտությամբ ախտորոշում: 

Անի Ապրահամյանը նկատեց, որ ցիկլատրոնի գործարկման գործում մեծ ներդրում են ունեցել Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի երիտասարդ ինժեներները: Նա տեղեկացրեց, որ առաջին հիվանդներին ընդունելը նախատեսվում է կատարել անվճար:

Անի Ապրահամյանը նշեց, որ այս հնարավորությունը նախատեսված է օգտագործել առողջապահական զբոսաշրջության ոլորտում: Արդեն Վրաստանից կա հետաքրքրություն Հայաստանից իզոտոպներ ձեռբերելու հարցում:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…