Չինաստանում պահակը դանակով հարձակվել է աշակերտների ու աշխատողների վրա. 40 վիրավոր կա

Chinastan

Չինաստանի հարավում այսօր առավոտյան դանակով զինված պահակը հարձակվել է տարրական դպրոցի աշակերտների ու աշխատակիցների վրա: Ինչպես հայտնում է Sina-ն, նվազագույնը 40 մարդ է տուժել: Դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել Հուանսի-Չժուան շրջանում: Տուժածների թվում կան երեխաներ: Ծանր վիճակում է 3 անձ, այդ թվում՝ 1 աշակերտ: Լրատվականը նշում է, որ հարձակվողին հաջողվել է ձերբակալել:

 

aurora

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…