Facebook-ի շուրջ սև ամպերը խտանում են.

Ampery xtanum en

Facebook-ի գլխավոր տնօրեն ու հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գլխավերևում սև ամպերը սկսում են խտանալ։ Նրա վրա ճնշում են բոլոր կողմերից միայն նրա համար, որ հրաժարվում է միջոցներ ձեռնարկել նախագահ Թրամփի դեմ արվող հրապարակումների դեմ։ Վերջին բողոքը եղել է ընկերության 33 նախկին աշխատակիցներից, որոնք ընկերությունում աշխատել են դրա ստեղծման օրերին։ Ընդ որում, դրանց մեջ են նաև մարդիկ, որոնք օգնել են ստեղծել Facebook-ի նախնական կառավարման սկզբունքները։

Բաց նամակն առաջին տպագրվել է The New York Times-ում։

Միևնույն ժամանակ, երբ նամակում բերված շատ փաստեր նախկինում էլ են վեր հանվել, այս անգամ բողոքն ավելի փաստարված է։ Նախկին աշխատակիցների խումբը պնդում է, որ Թրամփին վերաբերող մոդերացիայում Facebook-ի բռնած դիրքը շատ հակասական է։ Բանն այն է, որ սոցցանցում ավելի շատ տեղ են տրվում այն հրապարակումներին, որոնք Թրամփին ներկայացնում են, որպես անկարգությունների հրահրող։

Ցուկերբերգը պնդում է, որ Facebook-ը պարտավոր չէ դառնալ ճշմարտության ուղեծիր ու հայտարարեց, որ Թրամփի թվիթերյան գրառումների վերաբերյալ իր կարծիքը հիմնված է հետազոտությունների վրա, գրում է The Verge-ը։

 

ittrend.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…