Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար. «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահ

Dilijan

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսին Դիլիջան քաղաքի բնակիչը  կաշառք տալու շուրջ համաձայնության գալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի թիվ 10-րդ պահաբաժնի անտառապահի հետ՝ վերջինիս թույլտվությամբ առանց համապասխան փաստաթղթի նույն ամսվա վերջերին 2 անգամ  իր կողմից վարվող «Ֆորդ» ավտոմեքենայով շուրջ 4 խմ վառելափայտ է դուրս բերել նշված պահաբաժնից,  որի դիմաց անձամբ անտառապահին տվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարի մի մասը:

Այնուհետև 2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, նույն պայմանավորվածության շրջանակներում՝ հերթական անգամ առանց համապատասխան փաստաթղթի իր վերոնշյալ ավտոմեքենայով նույն պահաբաժնից դուրս է բերել վառելափայտ, սակայն հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և չի հասցրել անտառապահին տալ կաշառքի առարկա հանդիսացող գումարի մնացած մասը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 1-ին մասով, իսկ Դիլիջան քաղաքի բնակչին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…