Փաշինյանի կարծիքով՝ պետք է փոխվի պաշտոնյաների աշխատավարձերի նկատմամբ վերաբերմունքը

Bardzr ashxatavardz

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ քաղաքացին պետք է ցանկանա, որ կոռուպցիոն բուրգի առկայությունը բացառող որակյալ պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկանհաշվետվության նախնական քննարկմանը՝ տեսակով միացմամբ:

Խոսելով պետական բյուջեի նկատմամբ հանրության ընկալման փոփոխություններից վարչապետը նաև ասաց. «Վերջին 1.5 տարվա քննարկումների համատեքստում պետք է էական փոփոխություն տեղի ունենա նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերի և նրանց կատարվող վճարումների վերաբերմունքի համատեքստում: Այն պայմանով և պայմանավորվածությամբ, որ մենք բացառում ենք Հայաստանում կոռուպցիոն բուրգի առկայությունը՝ ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, պահանջի, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ»,-ասաց Փաշինյանն ու դա համարեց պետականություն ունենալու կամքի արտահայտություններից մեկը: 

Նա համեմատություն արեց. «Մեր ընտանիքի կարիքները հոգալիս ի՞նչ ենք ուզում, ուզում ենք, որ դրանով զբաղվի լա՞վ բժիշկ, թե՞ վատ բժիշկ»: 

Փաշինյանի խոսքով՝ եթադրենք այն 1 մլրդ դրամը, որով պետք է ֆինանսավորվի պետական բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների աշխատավարձը, որպես գումար Հայաստանի Հանրապետության 3 մլն քաղաքացիների կյանքում ոչինչ չի կարող փոխել, բայց այդ գումարով որակյալ պաշտոնյաների, որակյալ ծառայողների վարձելը և ներգրավելը ՀՀ քաղաքացիների կյանքում շատ էական բաներ կարող է փոխել: 

Աննա Գրիգորյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…