«Օրենքով գող» Անդիկի սպանությունը բացահայտվել է.

Andik

2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին ծնված Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ 2019թ. հուլիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Անդրանիկ Հարությունյանի սպանությունը կատարել է Ռուսաստանի Դաշնության Գռոզնի շրջանի Ալխան-Կալա գյուղում հաշվառված, 13.11.1987թ.-ին ծնված Ս. Մ.-ն, ով 25.06.2019թ.-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ժամանել է ՀՀ, իսկ 03.07.2019թ.-ին` մեկնել ՀՀ-ից:

Քննությամբ պարզվել է, որ Ս. Մ.-ին ՀՀ-ում Անդրանիկ Հարությունյանի սպանությանն օժանդակել է Երևան քաղաքում բնակվող Ա. Ղ.-ն:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների համակցության հիման վրա 2019թ․օգոստոսի 21-ին որոշում է կայացվել Ս. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանվորումը և հայտարարվել է հետախուզում:

Քրեական վարույթն իրականացնող մարմնի 2019թ. օգոստոսի 23-ի որոշմամբ Ա. Ղ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ա. Ղ.-ի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2020թ. հունիսի 2-ին քրեական  գործից մեղադրյալ  Ա. Ղ.-ի մասով գործն անջատվել  է և այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և 2020թ. հունիսի 8-ին քրեական գործի հետ ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…