«Շտապօգնության» ավելի քան 500 աշխատակից պարգևավճար է ստացել. Ստեփանյան

pargevatrum

Երևանի «Շտապօգնության» ծառայության ավելի քան 500 աշխատակից ապրիլ և մայիսի ամիսներին պարգևավճարներ են ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

««Շտապօգնության» ավելի քան 500 աշխատակից արդեն իսկ պարգևավճարներ են ստացել ինչպես ապրիլ, այնպես էլ մայիս ամսվա համար։ Չգիտեմ, թե կոնկրետ ով է զանգահարել Արման Աբովյանին։ Սակայն նա կարող էր այդ հարցը պարզել մեզնից»,– լրատվականի հետ զրույցում նշել է Ստեփանյանը։

Նրա խոսքով` պարգևավճարի չափը կազմում է 100 հազարից մինչև 150 հազար դրամ։

Ավելի վաղ ԲՀԿ–ական պատգամավոր Արման Աբովյանը Facebook–ի իր էջում  հայտնել էր, որ շտապ բուժօգնության ծառայության վարորդներից մեկը զանգահարել է իրեն և  ասել, որ այս ամիս «շտապօգնության» ոչ մի աշխատակից պարգևավճար չի ստացել։

Պատգամավորի գրառմանն արձագանքել էր ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, որը Facebook–ի իր էջում հավաստիացրել է՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախատեսում է պարգևավճարներ հատկացնել շտապօգնության աշխատակիցներին ինչպես նախորդ, այնպես էլ մայիս ամսվա համար:

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story