Համազեկուցողների հայտարարությունը՝ ՀՀ-ի և Արցախի միջև նոր մայրուղու կառուցման մասին

mayrughi

Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն, Ժելենա Զավկոն, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարիա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են ընդունել՝ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման» վերաբերյալ:

«Սկզբունքորեն, մենք աջակցում ենք այն ծրագրերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, հաղորդակցությանն ու մարդկային կապերի ամրապնդմանը Արևելյան հարևանության տարածքում: Այդուհանդերձ մայրուղին կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության, ինչը միջազգային իրավունքի խախտում է: Բացի այդ, դա խորհրդանշական կերպով կարող է ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և շրջակա տարածքների օկուպացիան: Ուստի, մենք շատ ենք ափսոսում այս նախաձեռնության առնչությամբ: Դա չի ստեղծում բարենպաստ պայմաններ վստահության, խաղաղության եւ հաշտեցման համար: Մենք վերահաստատում ենք մեր ամուր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և 2009 թ. նրանց կողմից առաջարկված հիմնարար սկզբունքներին: Որպեսզի նրանց միջնորդությունը հաջողի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին բարի կամք դրսևորել և հանձնառություն ստանձնել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում խաղաղ բանակցություններով խնդիրը լուծելու համար»,- նշված է նրանց հայտարարության մեջ:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…