ՀՀ կառավարության ծրագրով կկառուցվի ճեմուղի՝ դեպի Գնդեվանք

Nor chemughi

Ենթածրագիրը սկսվում է Գնդեվազ գյուղից և ընդգրկում մինչև Գնդեվանք ընկած հատվածը՝ ներառելով Սբ. Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի ձախ կողմում գտնվող եկեղեցին:

Ծրագրով նախատեսվում է Գնդեվանքի քայլարշավային 1700մ երկարությամբ արահետի սալիկապատում և բարեկարգում:

Մյուս՝ մասնավոր ներդրողի կողմից ներկայացված ծրագրով նշված տարածքում կկառուցվի նաև ճոպանուղի, հյուրանոց և զիփլայն:

Նշված վայրում են գտնվում զբոսաշրջային գրավչության կարևոր վայրեր՝ Գնդեվանքի վանական համալիր, Գնդեվազի հյուսիսային մասում՝ XVII-XVIII դարերի պարիսպ, 1 կմ հյուսիս՝ Սուրբ Խաչ մատուռ (XIX դար), ավերակ եկեղեցի (XVII-XVIII դարեր), բերդի ավերակներ (ուշ միջնադար), XI-XIX դարերի խաչքարեր:

Նոր ձևավորվող երթուղիները մասնավորապես միտված են սեզոնայնությունը մեղմացնելուն, ուղղված են զբոսաշրջային գրավչության վերոնշյալ վայրերը դարձնել առավել հասանելի: Տեղանքում միտում կա զարգացնելու նաև նոր քայլարշավային, ձիարշավային տուրեր, տեղացիները նաև կազմակերպում են ձկնորսություն, սունկի, ուտելի բույսերի հավաքչության տուրեր, գաստրոտուրեր և այլն:

Այս ծրագրերի իրականացումը կնպաստի տարածաշրջանը զբոսաշրջության առումով գրավիչ և մրցունակ վայր դարձնելուն ( հիմնականում արկածային և էկոզբոսաշրջություն նախընտրողների համար):

Ջերմուկի համայնքապետարան

 

toptrip.info

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…