Ֆիրդուսի թաղամասն ամբողջությամբ կկառուցապատվի մինչև 2023-ի վերջը

33rd taghamas

Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում Երևանի 33-րդ կամ Ֆիրդուսի թաղամասի հարցի քննարկմանը ավագանու անդամ Նուարդ Վարդանյանն ասաց, որ իրեն անհանգստացնում է բնակիչների խնդիրը, և հարց ուղղեց, թե թաղամասի ամբողջական կառուցապատման վերջնաժամկետը երբ է նախատեսվում։

Նիստին ներկա փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանն արձագանքեց՝ ակնկալում են՝ մինչև 2023 թվականի ավարտը և 2024-ի սկիզբը պետք է ավարտին հասցնեն ընդհանուր շինարարությունը։

«Այս դեպքում բոլոր ներդրողները տվել են բանկային երաշխիքներ։ Տեսել ենք իրենց ֆինանսական կարողությունները: Դա արել ենք, որ չունենանք նոր «գլենդել հիլզեր» կամ այլ ծրագրեր, որոնք սնանկացել են, կամ մարդիկ մնացել են առանց բնակարանների կամ առանց խանութների»,- ասաց Սիսեռյանն՝ ընդգծելով, որ միայն բոլորի ֆինանսական կարողությունները գնահատելուց հետո են տվել իրենց համաձայնությունը։ 

 

1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…