Ստուգվում է կորոնավիրուսով վարակվածների տվյալների արտահոսքի մասին տեղեկությունը. վարչապետի խոսնակ

stugvum en

րավապահ մարմինները ստուգում են կորոնավիրուսով վարակված քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկատվության արժանահավատությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»,- գրել է Գևորգյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր հայաստանցիներից մոտ 3500 մարդու տվյալներ են հանրայնացրել:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…