
Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10 ամյա մի երեխայի։ Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն։
Դեպքի մասին անմիջապես հայտնվել է ոստիկանությանը, նյութեր նախապատրատելու համար։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1252755374910725?__xts__%5B0%5D=68.ARCaWNvoSxzR8AOH6oxnAZfroOcJIj_Oefke63P9HtLiSenokUuLKb5ZpOiij8L9TsFZ3-gGatTdXteXntIuppxwPRWrcwpxUm6tV9XWRSzYItTgr-mAwk7KNDQvazXej_Xzrf9bK6jj30hnkK_wSkIhOX4EJL521kcvabwVOPoVIxs_Ux4EGxL-LDZR9H12YhZtH6qZEKNo7eY-lM2A3ZfLlXDu7ABlre1oKgRdSz370OHEdRWnM5GY72yCBzI0XR45ibILpQvJ_syVXFWMKwYxhBGx9NnHV9botyDrKJNWs-XasHgiT0sP2ByZe4s29wx4eoKERXgqLSMeD09DjA&__tn__=-R
