Հրացանով կրակել է երիտասարդի դեմքին․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը

Krakel e demqin

Հունիսի 14-ին, ժամը 3-ի սահմաններում, մի կին զանգահարել է 1-02 և հայտնել, որ Վանաձոր քաղաքի ցուցանակի մոտ արնոտված մի տղամարդ է իրենց մեքենան փորձել կանգնեցնել, սակայն իրենք չեն կարողացել կանգնել: Հաղորդումը տարածքային կարգով փոխանցվել է ոստիկանության Գուգարքի բաժին:

Քրեական հետախույզների անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի սննդի օբյեկտներից մեկի մոտ Վանաձորի Անդրանիկի փողոցի 43-ամյա մի բնակիչ վիճել է երևանցի 27-ամյա մի երիտասադի հետ և «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական մեկփողանի հրացանով կրակել նրա դեմքին, ինչի հետևանքով երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը նույն օրը, ժամը 7.30-ին, ներկայացել է ոստիկանության Գուգարքի բաժին` իր հետ բերելով հրացանը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…