Որոշվել է ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները. Հակոբ Կարապետյան

Mankapartezner

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորև վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

 

 Կենտրոն – թիվ 1

 

 Արաբկիր – թիվ 25, թիվ 31
 

 Աջափնյակ – թիվ 47, թիվ 50
 

 Ավան – թիվ 52
 

 Դավթաշեն – թիվ 60, թիվ 62
 

 Էրեբունի – թիվ 64, թիվ 66
 

 Մալաթիա-Սեբաստիա – թիվ 91, թիվ 96
 

 Նոր Նորք – թիվ 100, թիվ 114
 

 Նորք-Մարաշ – թիվ 122
 

 Նուբարաշեն – թիվ 125
 

 Շենգավիթ – թիվ 126, թիվ 139
 

 Քանաքեռ-Զեյթուն – թիվ 162, թիվ 157

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների և խմբերի»,- տեղեկացրել է Կարապետյանը:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…