![]()
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ:Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։ Հանդիպումը եղել է երեկ՝ ՌԴ դեսպանատանը։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի զարգացմանը, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում Ռուսաստանի՝ տարբեր ձեւաչափով Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը վերաբերող հարցեր:
Ըստ հաղորդագրության՝ պատգամավորները նաև կիսվել են իրենց տեսլականով երկրի ներքաղաքական օրակարգի որոշ խնդիրների վերաբերյալ։
https://www.facebook.com/embassyru.am/posts/3374627459247934
