Բարդ ու լարված բանակցությունների արդյունքում ունեցանք հավասարակշռված փաստաթուղթ՝ «Եվրանեսթ». ԿԱՐԵՒՈՐ արձանագրում

evronest

«Եվրանեսթ» ԽՎ-ում ԿԱՐԵՒՈՐ արձանագրում

Բարդ ու լարված բանակցությունների արդյունքում ունեցանք հավասարակշռված փաստաթուղթ՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հայտարարությունը։

🔺 Կարևոր և հիմնարար այս փաստաթղթի առաջին իսկ դրույթում, վերահաստատելով Արևելյան գործընկերության պետությունների հանձնառությունը նախաձեռնության հիմքում ընկած արժեքներին, ի թիվս այլոց ընդգծում է #ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ։

🔺 Նման ձևաչափում սա աննախադեպ հանձնառություն է՝ հաշվի առնելով, որ այն ստանձնել են ոչ միայն եվրոպական, այլևԱրևելյան գործընկերության երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը:

🔺 Նշեմ, որ մեզ հաջողվել է բյուրոյի նիստին ներկայացված հայտարարության նախնական տեքստից դուրս բերել ոչ միայն Հայաստանի և Արցախի շահերին մեծապես վնասող ձևակերպումները, այլև կանխել ադրբեջանական պատվիրակության՝ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ միակողմանի ձևակերպումներ ներառելու փորձերը:

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն (բյուրոյի անդամ են ԱԼԳ երկրների պատվիրակությունների ղեկավարները եւ Եվրախորհրդարանի խմբակցություններից ներկայացուցիչներ) պաշտոնական հայտարարությունը տարածվել է հունիսի 18-ին կայացած ԵՄ-ի ղեկավարների, ԵՄ անդամ երկրների և Արևելյան Գործընկերության (ԱլԳ) երկրների առաջնորդների հեռավար հանդիպմանն ընդառաջ։

🔺 Շեշտեմ, որ հայտարարության մեջ առանձին կետով ընդգծվում է նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կարևորությունը, որը սահմանում է շրջանակ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման, ԵՄ-ի կողմից Հայաստանում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումներին աջակցության, ինչպես նաև ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԻ ամրապնդման համար:

Հայտարարության տեքստն ամբողջությամբ` մեկնաբանության մեջ, պաշտոնական թարգմանությունը կլինի առաջիկայում։

https://www.facebook.com/gayaneabrahamyann/photos/a.262665377731489/558965141434843/?type=3&__xts__%5B0%5D=68.ARDZ6959O6SSHGVPqPsj65fHae1wQH_0vVHIs71L2ywZyJIXCl69ydZS8nwC5b4JaZAV4Y3zcGGLGabE6qYlCxLkFRUEzQgNhZPvWBvnogCfn-xynJm9clUJGwRs6vRIjrEVDdqTm92BgccvAMswlFIfhDN-LwDF_GCyB7fnYJWtKI16A9hcA__gAj-Jp7CrMY_Y08s-SMAQbzxjDEiWdcLW73ligt-lmmuqe4txvH3WhfIX0PHvyg6Anwlw9gT9DUwjQB_hJNe7Xhjwyoj-63VpuSubFWzCfql2CBzQQcCqZVHEP_OsTsb9gEiU5uFzYoHHv-jHG1k9vBZu9z7Klqo&__tn__=-R

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…