Ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը.

kaxvel e

Հունիսի 19-ին, ժամը 00:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձորի քաղաքային գերեզմանատան տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որն անանցանելիության պատճառով ճանապարհը շարունակել է ոտքով։

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Գ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ճանապարհամերձ ձորակում, առկա է գլորվելու վտանգ։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…