Արտակարգ դեպք Գյումրիում. շենքի 8-րդ հարկից 40-ամյա կին է ընկել ու մահացել

Այսօր առավոտյան Գյումրու Բուլվարային թաղամասում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների, ժամը 10:00-ի սահմաններում 9 հարկանի շենքի 8-րդ հարկից դեռևս անձը չպարզված կին է ընկել և տեղում մահացել:

Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը ՀԺ-ի հետ զրույցում ասել է, որ կանչի վայր հասած խումբը կնոջն արդեն մահացած է տեսել, տարածքի բնակիչները տվյալներ չեն հայտնել նրա անձի վերաբերյալ: Հավաքված քաղաքացիները կնոջը չեն ճանաչել:

Լրատվականը նշում է, որ այս պահին միայն հայտնի է, որ վերջինս 1980 թվականին ծնված քաղաքացի է և չի հանդիսացել այդ շենքի բնակիչ:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…