Միջազգային մրցույթ Գյումրիի Բարեկամության այգու ճարտարապետական լուծումների համար

Barekamutyan aygi

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հուլիսի սկզբին կմեկնարկի Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթ: 

Մրցույթը Գյումրիի համալիր զարգացման և վերականգնման ծրագրի մաս է, որն իրականացվում է IDeA հիմնադրամի «Հայաստան 2020» նախաձեռնության շրջանակում: Վերականգնված այգին ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ՝ ուղղված բոլոր այն երկրներին, որոնք 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքի վերականգնմանը:

Մրցույթը հնարավորություն կընձեռի ներգրավել պրոֆեսիոնալների ամբողջ աշխարհից՝ մշակելու այգու ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումներ: Ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետները կդառնան Հայաստանում առաջին ժամանակակից հանրային տարածքի ստեղծման համահեղինակներ և կօգնեն մշակել այգու ճարտարապետական դիզայնը: 

Հայտերը կընդունվեն 2020 թ. հուլիսի 1-29-ը: Մրցույթի նորություններին ծանոթանալու համար հետևեք այստեղ:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…