Չի կարող խոսք լինել սահմանադրական կարգի տապալման մասին․ Լիլիթ Մակունց

SD

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է խորհրդարանի ընդունած Սահմանադրության փոփոխությունների թեմայով հնչած քննադատություններին:

«Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, եւ «Իմ քայլը» խմբակցությունը որեւէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրականացնում են ժողովրդի քվեով տրված իրենց պարտականությունները, մասնավորապես, 2015 թ. Սահմանադրությանը համապատասխանեցնել ՍԴ ներկայիս մոդելը, որ այժմ չի համապատասխանում, և անում է դա օրենքին համապատասխան»,- շեշտեց Մակունցը: 

Մյուս կողմից՝ այն, որ քաղաքական մեծամասնությունն այս պահին սահմանադրական մեծամասնություն է ԱԺ-ում, Մակունցի համոզմամբ, որեւէ կերպ չի արգելում որեւէ գործողություն իրականացնել եւ ըստ իրենց խղճի եւ հավատամքի քվեարկություններ անցկացնել։

Հարցին, թե արդյո՞ք կան ՍԴ անդամների համար թեկնածուներ, Մակունցն ասաց, որ նրանք ներկայացվում են նախագահի, Կառավարության եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Պատգամավորի խոսքով՝ երբ կներկայացվեն թեկնածուները, իրենք կքննարկեն, առայժմ չկան։

Մակունցը հայտնեց նաեւ, որ համաձայն չէ «Լուսավոր Հայաստան» խմբակցության այն տեսակետի հետ, որ ներկա իշխանությունը նախկինների նման իրավաբանությունը ճկում է՝ հարմարեցնելով իշխանական շահերին։ Նրա կարծիքով՝ եթե կան օրենքներ եւ Սահմանադրություն, որն էլ հաստատվել է 2015 թվականին հանրաքվեի արդյունքում, բոլորի պարտքն է անել առավելագույնը, որ այն համապատասխանի իրականությանը։ «Եթե կան առանձին իրավաբաններ, որոնք գտնում են, որ ամեն ինչ պետք է պտտվի իրենց խումբ իրավաբանների մեկնաբանությունների շուրջ, այլ իրավաբաններն ունեն այլ կարծիք այդ առնչությամբ»»,- ասաց Մակունցը։

Խմբակցության ղեկավարը անդրադարձավ նաև սահմանադրության փոփոխությունների ուժի մեջ մտնելու ընթացակարգին: «Նախագահի ստորագրելու հետո 24 ժամ անց ԱԺ նախագահն էլ կարող է հրապարակել ԱԺ պատգամավորների քվեարկության արդյունքները: Դրանից դարձյալ 24 ժամ անց քվեարկության արդյունքները կմտնեն ուժի մեջ»,- Մանրամասնեց Մակունցը:

armtimes.com

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…