ՀԾԿՀ-ն Սամվել Կարապետյանի ընկերությանը թույլ չի տա գրավ դնել Հրազդան ՋԷԿ-ի բաժնեմասերը

HKCH

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր՝ հունիսի 24-ին, նիստ է գումարելու, որի ընթացքում քննարկելու է «Հրազդան էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ի (Հրազդանջէկի) բաժնեմասերը ամբողջությամբ գրավադրելու հարցը։

Ըստ ՀԾԿՀ-ի՝ «ՀրազՋԷԿ»-ը ապրիլի 17-ին և ապրիլի 21-ին դիմել է հանձնաժողով՝  ընկերության բաժնեմասերը «Ամերիաբանկում» գրավադրելու համար։ Վարչապետի աշխատակազմը, սակայն, դեմ է հանդես եկել այս գործարքին ու այն համարել ոչ նպատակահարմար։

Նշենք, որ եթե վարչապետի աշխատակազմի գնահատմամբ՝ գործարքը վնասում կամ կարող է վնասել ՀՀ պետական շահերին, ՀԾԿՀ-ն դրան համաձայնություն չի տալիս։

2015-ին «Ինտեր-ՌԱՕ»-ից «ՀրազՋԷԿ»-ի բաժնետոմսերն անցան «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» ընկերությանը, որը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին։ 2017-ի մարտին օֆշորային ընկերությունից Կարապետյանը բաժնետոմսերը ձեռք բերեց իրեն պատկանող մեկ այլ ընկերությամբ՝ «Տաշիր կապիտալով»։ Ներկայումս «ՀրազՋԷԿ»-ի տնօրենը տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանն է։

Ուշագրավ է, որ «ՀրազՋԷԿ»-ի բաժնետոմսերը ըստ հիմնավորման գրավադրվելու էին՝ հապահովումն «Տաշիր» խմբի անդամ «Լիսմարթ» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարման։ «Լիսմարթը» գրանցված է Լոռու մարզի Տաշիր համայնքում։ Ընկերությունն ունի 1 աշխատակից, տնօրենը Հարություն Խանաղյանն է։

Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…