Մոտ ժամանակներս կսկսվի Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա մաս. Արայիկ Հարությունյան

Sarsang

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին ընդունել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանին և քննարկել շրջանում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Իր զեկույցում շրջվարչակազմի ղեկավար Բախշիյանը ներկայացրել է շրջանում իրականացվող պետական ծրագրերի ընթացքի, բերքահավաքի աշխատանքների և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին տեղեկատվություն: Նա, մասնավորապես, անդրադարձել է երաշտի պատճառով շրջանի որոշ համայնքներում առաջացած խմելու և ոռոգման ջրի սակավության, բնակարանաշինության, միջհամայնքային ճանապարհների վերակառուցման հետ կապված հարցերին:

Արցախի նախագահը նշել է, որ սոցիալական ծրագրերի իրականացման շրջանակներում շինանյութերի ձեռքբերման համար պետական բյուջեից կհատկացվի 100 մլն ՀՀ դրամ, ևս 100 մլն ՀՀ դրամի չափով վարկ կտրամադրվի «Ջրաբերդշին» ընկերությանը՝ շինաշխատանքների ընթացքում առաջացող հրատապ խնդիրների լուծման համար:

Անդրադառնալով շրջանում առկա գյուղատնտեսական խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը կաջակցի այն հողօգտագործողներին, ովքեր ընթացիկ տարում գարու ցածր բերքատվության պատճառով վնաս են կրել՝ նրանց տրամադրելով գարու սերմացու:

Նախագահն ավելացրել է, որ շուտով իր լուծումը կստանա նաև Մարտակերտի շրջանի դաշտերի ոռոգման խնդիրը, քանի որ մոտ ժամանակներս կսկսվի Սարսանգի ջրամբարի ջրերի տեղափոխումը Թարթառ գետի աջափնյա մաս:

Երկրի ղեկավարի խոսքերով՝ մեծածավալ ֆինանսական միջոցներ են հատկացվելու ներհամայնքային ճանապարհների սալապատման, զոհված ազատամարտիկների, առաջին կարգի զինհաշմանդամների և բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդրի լուծման նպատակով:

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…