Հայաստանին նվիրաբերվել է շարժական նոր ռենգտեն սարք

Nor sarq

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունն ՀՀ Առողջապահության նախարարությանը տրամադրեց շարժական ռենտգեն սարք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Covid19 համավարակի դրական ախտորոշում ունեցող պացիենտների բուժման ընթացքում օգտագործելու համար։

«Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր, Միացյալ Նահանգները հարմարեցրեց իր աջակցությունը ըստ մեր հայ գործընկերների կարիքների՝ աջակցելով նրանց առավել արդյունավետ պայքար մղել COVID-19 համավարակի դեմ՝ վերափոխելով և ավելացնելով ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությունը Հայաստանին 6,6 միլիոն դոլարով։

Անցած 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ավելի քան 1,57 միլիարդ դոլարի ընդհանուր ներդրում է կատարել Հայաստանում, որից 106 միլիոն դոլարը՝ միայն առողջապահության ոլորտում»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

 

auroranews.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…