Հուլիսի 1-ից №686/685 Գյումրի-Երևան-Գյումրի ուղերթները սպասարկելու են ԷՊ2Դ տիպի գնացքները

gnacq

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ հուլիսի 1-ից №686/685 էլեկտրագնացքների ուղերթները Գյումրի-Երևան-Գյումրի ուղղությամբ կկազմակերպվեն նոր ԷՊ2Դ տիպի գնացքներով` հետևյալ ժամանակացույցով.

— Երևան-Գյումրի երթուղու №686 էլեկտրագնացք՝ մեկնումը Երևանի երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 14:25-ին, ժամանումը Գյումրի՝ 17:30-ին;

— Գյումրի-Երևան երթուղու №685 էլեկտրագնացք՝ մեկնումը Գյումրու երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 18:15-ին, ժամանումը Երևան՝ 21:23-ին:

Գնացքներն աշխատելու են կանգառներով: Մանրամասն չվացուցակին կարելի է ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կայքում:

«Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար գնացք նստելուց առաջ խնդրում ենք ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով, կրել պաշտպանիչ դիմակներ ուղևորության ընթացքում և պահպանել սոցիալական հեռավորությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…