Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնում. ոստիկանները հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին

Vraert

Հուլիսի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Օհանավան գյուղի բնակիչ, 39-ամյա Էդգար Պետրոսյանին, այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ 1 ժամ անց գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։

Ոստիկանները պարզել են վրաերթը կատարողի ինքնությունը, և օպերատիվ խմբերը մեկնել են կասկածյալի բնակության վայր, ով Օհանավան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Կոլյա Հայրապետյանն է։ Վերջինիս հարազատների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում Կ. Հայրապետյանը առավոտյան ներկայացել է Աշտարակի ոստիկանություն և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…