Հերքում. ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Herqum

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս.թ հուլիսի 3-ին «Փաստինֆո» լրատվական կայքում «ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին» վերնագրով տեղեկատվությունը՝ թե իբր «ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը», չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերթական անգամ կոչ է անում բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ հանրության շրջանում պետական կառույցի հեղինակությունը կասկածի տակ դնող չճշտված լուրեր և ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից և միաժամանակ հիշեցնում է, որ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար գործող օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…