Varks.am-ը երկարաձգել է վարկերի վերակառուցման հնարավորության ժամկետը․ Կենտրոնական բանկ

varks

Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկարացվում է վարկերի վերակառուցման հնարավորությունների ժամկետը.

«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովի հայտարարությունը.

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հաշվի առնելով COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև ընդառաջ գնալով բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին՝ «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ-ը լուծարային հանձնաժողովը որոշում է կայացրել ևս 10 օրով երկարաձգել վարկերի վերակառուցման հնարավորության ժամկետը։

Հերթերից խուսափելու համար հորդորում ենք «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մասնաճյուղեր այցելել մինչև 11.07.2020թ.-ը:
Խնդրում ենք «Վարկս ԷՅ ԷՄ Լուծարվող» ՈՒՎԿ ՓԲԸ մասնաճյուղեր այցելելիս պահպանել հակահամաճարակային կանոնները»։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…