Արտակարգ դեպք Երևանում. քարշակի վրայից Mercedes-ը պոկվել ու բախվել է Toyota-ին, Toyota-ն էլ Mazda-ին.

Qarshaki vraic

Այսօր՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցում քարշակ ավտոմեքենայի վրայից վթարված Mercedes մակնիշի ավտոմեքենան սահել և ընկել ու հարվածել է Toyota մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota-ն էլ, հետ ընթանալով, բախվել է Mazda մակնիշի ավտոմեքենային։ Ըստ նախնակամն տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակ, որտեղից օպերատիվորեն ժամանել են ավագ տեսուչ Կամո Պետրոսյանն ու տեսուչ Ալիկ Գալստյանը։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ 3 ավտոմեքենաների վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ երեքն էլ սթափ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…