Անվճար բարձրագույն կրթության իրավունք կունենան զոհված զինծառայողների ծնողներն ու այրիները

Anvchar krtutyun

Խորհրդարանը քննարկեց «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն է:  

Պատգամավորը նախագծով առաջարկում է անվճար բարձրագույն կրթության իրավունք տալ զոհված զինծառայողի ծնողին և ամուսնուն: «Այսօր գործող օրենքով դա չի կարգավորվում, այդ բեռը պետությունն իր վրա չի վերցնում, բուհն իր հայեցողությամբ զեղչեր կա՛մ անում է, կա՛մ՝ ոչ»,- պարզաբանեց նա:  

Ս.Հովսեփյանի խոսքով՝ նախագծի ընդունումից հետո պետությունն ամբողջությամբ կարող է տրամադրել օժանդակություն, որպեսզի զոհված զինծառայողի ծնողներն ու այրին ունենան անվճար կրթության հնարավորություն և ապագայում՝ նաև արժանապատիվ աշխատանք: 

«Մենք առաջարկել էինք նաև քույրերին և եղբայրներին ներգրավել, սակայն քանի որ նրանց թվի վերաբերյալ ուսումնասիրություն չկա, այս բաղադրիչը ժամանակավորապես հանվել է»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նշեց, որ այս պահին բուհերում սովորում է զոհված զինծառայողի 12 հարազատ, որից 5-ը նրանց այրիներն ու ծնողներն են, 7-ը՝ քույր և եղբայրը: Վերջինը, սակայն, ամբողջական թիվը չէ, ուստի այդ հարցն, ըստ նրա, հետագայում կրկին կքննարկվի:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…