Արհեստական բանականությունը ֆեյք փորձագետներ է գեներացրել ու քաղաքական հոդվածներ գրել

arhestakan banakanutyun

The Daily Beast-ի բավականին ուշագրավ հետաքննությունը մեծ աղմուկ է բարձրացրել։ Պարսից ծոցի ավազանի որոշ պետություններ, հատուկ քարոզչության համար թողարկել են քարոզչական նյութեր, ֆեյք լրագրողների էջերից, որոնք գեներացրել էր նեյրոցանցը։ Հեղինակները պարզել են, որ նվազագույնը  19 կեղծ փորձագետներ գրել են տարատեսակ հոդվածներ, որոնք արտահայտում են Մերձավոր Արևելքի պետությունների աջական հայացքները։ Արհեստական բանականության ստեղծած կեղծ պրոֆիլների շարքում կան նաև քաղաքական վերլուծաբաններ ու խորհրդատուներ։ Կեղծ լրագրողներն իրենց հոդվածները հիմնականում հրապարակել են Arabian Eye և Persia Now պարբերականներում։ Սակայն ամերիկյան պարբերականներում էլ հաճախ հանդիպում էր ամերիկյան պարբերականներում, ինչպիսիք են Washington Examiner և American Thinker հարթակները։

Այդ պսևդոփորձագետները օգտահաշիվներ ունեին Twitter-ում, սակայն The Daily Beast-ի հետաքննությունից հետո դրանք արգելափակվեցին։

Նեյրոցանցի հեղինակը հայտնի չէ, սակայն ֆեյք փորձագետների հոդվածները կիսում են այն պարբերականների քաղաքական հայացքները, որտեղ հրապարակվել են։

ittrend.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…