Քրեական օրենսգրքում կավելացվեն հոդվածներ օդանավ զավթելու վերաբերյալ․ «Ժամանակ»

aeroport

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում և ավելացնել հոդվածներ, որոնք վերաբերում են քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված հանցագործություններին: Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքում ավելացվում են հոդվածներ, որոնք վերաբերում են օդանավ փախցնելուն կամ զավթելուն, շահագործման մեջ գտնվող օդանավը ոչնչացնելուն, օդանավում կամ օդանավակայանում պատանդներ վերցնելուն, շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելուն: Որոշ հանցագործությունների համար նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…