Գտել է մեքենան, որով խուլիգանություն կատարելուց հետո «Նեպտունի Համիկի» որդին հեռացել է

Hamiki tghan

Ոստիկանության օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հունիսի 30-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելուց հետո ի՞նչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով է դեպքի վայրից հեռացել Մալաթիայում հայտնի «Նեպտունի Համիկի» որդին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է նաև, որ խուլիգանությանը մասնակցել է նաև Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 23-ամյա Արման Դավթյանը, և ավտոմքենան, որը «Mercedes» մակնիշի է եղել, ինքն է վարել, և այդ ավտոմեքենայով է «Նեպտունի Համիկի» որդին հեռացել։ Այնուհետև Մալաթիայի ոստիկանները կատարում են բացատրական աշխատանքներ, ինչի շնորհիվ Ա. Դավթյանը ներկայանում է ոստիկանության Մալաթիայի բաժին՝ նշված ավտոմեքենայով, որտեղից էլ նրան ոստիկանները ներկայացնում են քննչական բաժին։

Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ Նարեկի անձը պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակն ու մահակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ա. Դավթյանը քննիչի որոշմամբ բաց է թողնվել։ 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…