Հուլիսի 16-ին և 18-ին կկայանան Մոսկվա-Երևան չվերթները

Moskva Yerevan

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ս/թ․ հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթները (ժամը՝ 18։00-ին)։ Այս չվերթիների տոմսերը դեսպանությունում ցուցակագրված 4280-ից մինչև 5000 համարի ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 9-ին (ժամը՝ 15:00 մինչև 21:00-ն), հուլիսի 10-ին, 11-ին և 12-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։

Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 13-ը (ժամը՝ 21։00-ն)։
 

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…