Երեկ  Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր 70 համախոհների և աջակիցների հետ

Handipum

Երեկ  Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի քան 70 համախոհների և աջակիցների հետ: Հանդիպման աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Արցախը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը եւ այլն:

Նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք անցած երկու տարում պայքարել են անարդարության, մեր նորագույն պատմության աղճատման փորձերի, Սահմանադրության եւ օրենքների ոտնահարման դեմ:

Zoom ձեւաչափով մեկժամյա հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանը անկեղծ ու անմիջական շփման միջոցով պատասխանել է մի շարք հարցերի` Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, Արցախյան հիմնախնդրի, պետության անվտանգության, երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, հեռանկարների, աջակիցների հետագա անելիքների ու անձնական հարցերի վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը խոստացել է աջակիցներին հետաքրքրող հարցերին առավել մանրամասնորեն անդրադառնալ առաջիկայում` արդեն նախատեսված հարցազրույցի ընթացքում:

Տեխնիկական սահմանափակումների պատճառով հանդիպմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել ոչ բոլորը, ուստի, նախագահը խոստացել է շարունակել հանդիպումներն այս ձեւաչափով:

Ամփոփելով առցանց հանդիպումը՝ նախագահ Քոչարյանը հույս է հայտնել, որ արդեն տեսանելի ապագայում՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով առկա սահմանափակումների վերացումից անմիջապես հետո, հնարավոր կլինի նաեւ առկա հանդիպումների անցկացումը։ Նա հուսադրել է համակիրներին, նշելով, որ մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել։

Հանդիպման տեսանյութը հասանելի է նաև YouTube-ի պաշտոնական ալիքում՝ https://bit.ly/2BWr4gG

https://www.facebook.com/presidentrobertkocharyan/videos/926373987835973/?t=57

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…