Դերասան, երգիչ Մանվել Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել է իր կոլեգաներին

koch show biznesin

Դերասան, երգիչ Մանվել Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում կոչով դիմել է իր կոլեգաներին։

Հարգելի ու սիրելի շատ տաղանդաշատ կոլեգաներ, ոչ մեկի չնեղացնելով խնդրում եմ համփերություն ունեցեք , ճիշտ գնահատեք պահը, կորոնա վիրուսը աղետ է,ոչ մեկ իր հոպարի տանից չի բերել վիրուսը։ իսկ աղետի պայմաններում միտինգ անելը կարծում եմ վնասարար է մեր երկրի ապագայի համար, ես էլ աղետի պատճառով զրկվել եմ մի քանի աշխատանքից ինքս էլ վարձով եմ ապրում (բայց 55 հազարանոց համեստ, բնակարանում ոչ թէ 150000ում) ու էս աղետալի պահին միտինգ չեմ անում այլ մեքենաս լվացել տաքսի եմ քշում) կներեք բայց ոչ մեկիդ ել ինձանից վեր չեմ դասում, օրինակ 88ի երկրաշարժից հետո ոչ մեկ ռեստորան բացել չեր տալիս չէ որ հիմա էլ մեր հայրենակիցներն են մահանում , եթե շատ դժվար ա հաշվեհամար ուղարկեք մեկս մյուսիս օգնենք մինչև դուրս գանք այս աղետալի իրավիճակից։
Հ Գ էս սաղ սիրելով ու հարգելով եմ գրում, եկեք օգնենք իրար ու պատվով դուրս գանք իրավիճակից, բա մենք էդ տղեքն ենք որ ռեստորանից բացի ուրիշ բան չկարողանանք ստեղծել, մենք քարից հաց ստեղծող տեսակ ենք։
Ձեր Մավ

https://www.facebook.com/manvel.khachatryan.9/posts/3605975699432059

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…