Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ շուտով կիրականանա բազմաթիվ ստեփանակերտցիների երկար տարիների երազանքը:

Erazanq

Հարգելի ՛ հայրենակիցներ

Շուտով կիրականանա բազմաթիվ ստեփանակերտցիների երկար տարիների երազանքը՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքից կհանվեն 110 կՎ և 35 կՎ օդային գծերը: Այսօր անձամբ եմ այցելել Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Ի դեպ, ներդրումային ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2019-2023թթ. ընկած ժամանակահատվածում Արցախում բարձրավոլտ էլեկտրացանցի արդիականացման ուղղությամբ ընկերությունը պատրաստվում է ներդնել ընդհանուր առմամբ 17.5 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում Արցախի էներգետիկ համակարգը զարգացման նոր փուլ կթևակոխի՝ ունենալով ավելի որակյալ, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարում:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/603353653651742/?t=38

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…