Կոտայքի մարզում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

kotayqi marzum

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում Կոտայքի մարզում ընթացող հիմնանորոգման աշխատանքներն են:

Վերին Պտղնիում կառուցվում է մանկապարտեզի շենքը, որում կգործի երկու խումբ` շուրջ 60 փոքրիկի համար: Ծրագրի արժեքը կազմում է 74,9 մլն դրամ, որից կառավարության ֆինանսավորմամբ` 37,4 մլն, համայնքային` 37,4 մլն: 

Վերանորոգվում է Եղվարդի մսուր-մանկապարտեզը: Կգործի 10-12 խումբ, կօգտվի շուրջ 300 երեխա: Համայնքում կավելանա 60 աշխատատեղ: Ծրագրի արժեքը` 113.2 մլն դրամ: 

Հիմնանորոգվում է նաև Նոր Հաճնի մարզասրահի դահլիճը, որտեղ կկազմակերպվեն համայնքի երկու հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի դասընթացները: Ծրագրի արժեքն է 35,6 մլն դրամ: 

Հիմնանորոգվում է Զորավանի մանկապարտեզի շենքը: Մանկապարտեզ կայցելի 100 երեխա, կավելանա 22 նոր աշխատատեղ: Ծրագրի արժեքը` 54,4 մլն դրամ: 

Գեղաշենում ևս կառուցվում է նոր մանկապարտեզ: Համայնքը նախկինում մանկապարտեզ չի ունեցել: Մանկապարտեզ կայցելի 140 երեխա, կավելանա 20 նոր աշխատատեղ: Ծրագրի արժեքը` 125,4 մլն դրամ: 

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/310199740134667/?t=13

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…