Կլինի՞ Հայաստանում ապրելը մեր վրա չծախեք որպես լավություն

Lavutyun mi ara

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հիշու՞մ եք, երբ շրջանառվեց լուր, համաձայն որի, երգիչ-երգչուհիները, թամադաները և հայկական շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ պետք է հարկեր տային։ Մի աղմուկ-աղաղակ, բոհեմը խեղդում եք, ո՞նց արա, մենք ձեզ «արվեստ» ենք գթում, դուք հարկ եք ուզու՞մ։ Էս ասում էին հիմնականում սերիալներում քեշով նկարահանվողները և ռեստորաններում դոլյա վառավսկայա, չուքչակ-չարաքչաք չալողները։ Հիմա բողոքում են, որ պետությունը չի օգնում, փող չի տալիս, կթողնեն կգնան։ Ես իհարկե ուրախ կլինեի, որ մենք ԱՄՆ-ի նման կարողանայինք դոլար տպել ու բոլորի կարիքները բավարարել, բայց էդ հնարավորությունը չունենք։ Հասկանում եմ նաև, որ բոլորի նյարդերը պիկի վրա են, կա սոցիալական խնդիր, բայց ախպոր նման. կլինի՞ Հայաստանում ապրելը մեր վրա չծախեք որպես լավություն։

https://www.facebook.com/vahram.toqmajyan/posts/1722390697900675

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…