Գյումրիում կառուցվող Հյուսիսային մաքսատան շինաշխատանքներում խախտումներ են հայտնաբերվել

Maqsatun

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժինը սույն թվականի փետրվար ամսից հսկողություն է սահմանել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրատվությամբ Գյումրիում կառուցվող Հյուսիսային մաքսատուն-վարչության շինարարական-մոնտաժային աշխատանքների որակի ապահովման ու քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպումների նկատմամբ։  

Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ հունիսին կրկին Շիրակի տարածքային բաժնի մասնագետների կողմից դիտարկումներ և հետազոտություններ են իրականացվել, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։

Մասնավորապես՝ նախագծային շեղումներ են թույլ տրվել մասնաշենքի հավաքովի մետաղական հիմնակմախքների մոնտաժման և եռակցման աշխատանքներում։ Շինարարական արտադրության նորմերի խախտումներ են արձանագրվել տարածքի բետոնե հարթակի և մասնաշենքերից մեկի երկաթբետոնե հատակի տեղադրման աշխատանքներում, թույլ են տրվել նաև շինարարական ընդունման նորմի խախտումներ՝ չեն ներկայացվել մի շարք կատարողական փաստաթղթեր՝ hողային աշխատանքների, գրունտների ամրության, գեոդեզիական չափագրումների, եռակցման աշխատանքների վերաբերյալ, չեն ներկայացվել նաև մետաղական կոնստրուկցիաների որակի հավաստագրերը: Մասնակի թերություններ են հայտնաբերվել նաև նախագծային փաստաթղթերում:

2020 թ․ հունիսի 29-ին կայացած վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության ընթացքում պարզվել է, որ մի շարք խախտումներ արդեն շտկված են եղել, իսկ չշտկված՝ հաստատված նախագծի, շինարարական արտադրության և ընդունման նորմերի խախտումների համար կայացվել են որոշումներ, որոնցով օբյեկտի գլխավոր կապալառու՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի, ենթակապալառու կազմակերպություններ՝ «Արտկոն» ՓԲԸ-ի, «Մետալ-դիզայն» ՍՊԸ-ի և տեխնիկական հսկողություն իրականացնող՝ «Շինինդուստրիա ԳՏԿ» ՍՊԸ-ի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հիման վրա կիրառվել են պատասխանատվության միջոցներ:

Հեղինակային հսկողություն իրականացնող «Ատրիում թիվ» ՍՊԸ-ն ևս տեղեկացվել է հաստատված նախագծի խախտումների ու նախագծային փաստաթղթերում մասնակի թերությունների մասին և պահանջվել սեղմ ժամկետում դրանք վերացնել:

Ստուգումների արդյունքում կառուցապատող՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվել է տեսչական մարմնի կողմից արձանագրված բոլոր խախտումների մասին և առաջարկվել հետամուտ լինել դրանց վերացմանը:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…