
Առաջիկա ժամերին Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը, կենտրոնը կտեղակայվի մարզպետարանի շենքում՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
Նա հայտնել է, որ լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյանը:
https://www.facebook.com/hovhannes.movsisyan/posts/10222774002922492
