Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 11:00-ի դրությամբ

ampopum

Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 11:00-ի դրությամբ:

Անցած գիշեր ՀՀ սահմանի աբողջ երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են 120 կրակոց-խախտումներ, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չեն կիրառվել հրետանային և այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Կրակել են ոչ միայն բուն մարտական գործողությունների տարածքում, որ ընթանում էին վերջին օրերին, այլև Տավուշի սահմանի ամբողջ երկայնքով, այդ թվում Նոյեմբերյանի ուղղությամբ, կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի մարզում՝ երկրորդ բանակային կորպուսի ճակատում, Նախիջևանյանի հատվածում՝ 4-րդ և 5-րդ բանակային կորպուսների ուղղությամբ:

Ըստ էության, կարելի է համարել, որ լարվածությունը զգալիորեն թուլացել է: Վիրավորների մասով իրավիճակը չի փոխվել: Մեկ վիրավորի վիճակ շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա:
Այս գիշեր մի շարք օգտատերեր կեղծ հաղորդագրություններ են ստացել սահմանում լարվածության մեծացման, զոհերի, արյան անհրաժեշտության մասին, որոնք եղել են լատինատառ և ոչ այնքան հասկանալի: Դրանք կեղծ լուրեր են: Օպերատորներն արդեն շտկել են իրավիճակը և հերքող հաղորդագրություններ են ուղարկում։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…