Քիմ Քարդաշյանը` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողի մասին

Es hayeri koxqin em

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Թվիթերում գրառում է արել՝ քննադատելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հետ սահմանին։

 

«Չնայած շարունակվող համաշխարհային համավարակին՝ Ադրբեջանը խախտել է գլոբալ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի կոչը՝ հարձակումներ գործելով Հայաստանի վրա։ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, և Ադրբեջանն այժմ սպառնացել է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին: Հայաստանում թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, և այժմ Ադրբեջանը սպառնում է ռմկաբոծել Հայաստանի ատոմակայանը: Միևնույն ժամանակ, հաջորդ շաբաթ կոնգրեսական փոփոխություններ են լինելու Ազգային պաշտպանության  ակտում՝ երաշխավորելով, որ ԱՄՆ-ն հնարավորություն չի տա Ադրբեջանին ռազմական օգնություն ստանալ, որն ուղղվելու է Հայաստանի և Արցախի դեմ: Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և հենց հիմա դիվանագիտական ու քաղաքական միջոցներ ձեռնարկի՝ կանխելու ավելորդ էսկալացիան և մարդկային կյանքերը կորուստները:

Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, որոնք կանգնած են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում խաղաղ իրավիճակը խախաղաղությամբ կարգավորել: Ես կոչ եմ անում խաղաղ ճանապարհով լուծել այդ անհիմն հարձակումների հարցը այս իսկապես բարդ համավարակի պայմաններում:

Խնդրում եմ, կոչ արեք ձեր սենատորներին և ներկայացուցիչներին՝ աջակցելու Հայաստանին»,- ասված է Թվիթերում Քարդաշյանի տեղադրած «սթորի»-ում։

auroranews.am

Kardashyan

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…