63-ամյա կնոջը խեղդել էր 22-ամյա հարևանը․ Արարատի ոստիկանների բացահայտումը․ երիտասարդը ձերբակալվել է

Xextel e

Հուլիսի 14-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի տներից մեկը՝ 63-ամյա տանտիրուհուն օգնություն ցուցաբերելու, սակայն նա մահացած էր։ Կինը հեռախոսազանգերին չէր պատասխանել, ուստի բարեկամները գնացել էին նրա տուն ու տեսել, որ սանհանգույցում մահացել է։ Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզ դարձավ, որ կնոջը խեղդամահ են արել։ Տարածքային քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։ Արարատի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության ծառայողների հետ, առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ սկսեցին։ Շուտով հայտնի դարձավ, որ տնից բացակայում է սպանվածի բանկային քարտը։ Վարկած առաջ քաշվեց, որ քարտը հափշտակել է նրան խեղդած անձը։ Ժամեր տևած օպերատիվ միջոցառումները հաջորդ օրն արդյունք տվեցին։ Վարկածը փաստական տվյալներով հաստատվեց։ Արարատի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց կնոջ հարևանը։ 22-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հուլիսի 15-ի գիշերը, Կոտայքի մարզում և կասկածանքով բերման ենթարկվեց Արարատի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին, տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց։ Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ 

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…