ԱՌԱՋԻԿԱ ՉՎԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

trichqner

Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. հուլիսի 19֊ին կիրականացվի Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։35):

Ս. թ. հուլիսի 19֊ին կիրականացվի Երևան֊Եկատերինբուրգ֊Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09։00, ժամանում 17։05)։

Ս. թ. հուլիսի 19֊ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ֊Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19։30):

Ս. թ. հուլիսի 19֊ին կիրականացվի Երևան֊Դուբայ֊Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 19։40, ժամանում ս. թ. հուլիսի 20 02։45)։

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

ԱՌԱՋԻԿԱ ՉՎԵՐԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ:
Հարգանքով,
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…