ՃՏՊ Բագրավան-Անիավան ավտոճանապարհին․ կա տուժած

Kombain e shrjvel

Հուլիսի 18-ին, ժամը 11:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի արտերից մեկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կոմբայնը գլխիվայր շրջվել է, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բագրավան-Անիավան ավտոճանապարհի 6 կմ-ին հացահատիկային «НЕВА СК-5М» մակնիշի կոմբայնը  շրջվել է ձորակը (մոտ 6 մ): 

Փրկարարները վարորդ Կարապետ Գ․-ին դուրս են բերել կոմբայնի սրահից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և շրջված հատվածում իրականացրել լվացման աշխատանքներ։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…