Ադրբեջանական սադրանքը ձախողվեց. Մոսկվայի հայերը գնել են Ֆուդ Սիթիից հանված ֆուռերի հայկական ծիրանը

zaxoxum

Ռուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել,  հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սոցիալական ցանցերում  հայերը տարբեր տեսանյութեր են տարածում: 

«Մի քանի ժամվա մեջ Մոսկվայի շրջանի տարբեր հատվածներից,  տարբեր տեղերից մեր հայությունը եկել հասել է այստեղ: Անձամբ ես քառասուն կիլոմետր քշել, եկել եմ այստեղ, որ մեր գյուղացու քրտինքը չընկնի ջուրը: Մի քանի ժամում ամբողջ ծիրանը վաճառվել է»,-տեսանյութերից մեկում ասում է քաղաքացին:

Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կան, որ այդ ամենի հետ կարող են կապ ունենալ ադրբեջանցիները: Հայաստանում պատասխանատու մարմինները տեղյակ են խնդրին։ Կարգավորման ուղղությամբ քայլեր են կատարվում` խնդրի շուտափույթ լուծման ակնկալիքով։

Ավելի վաղ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են Ռուսաստանում ադրբեջանցիները անզորությունից հայկական ծիրան գնում և այն ճզմում: 

Աննա Գրիգորյան

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…